Գործող համակարգի պայմաններում տեղական մարմիններին ավելի ձեռնտու է ոչ թե եկամուտներ հավաքելը, այլ կենտրոնից միջոցներ խնդրելը: Այս մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ ելույթ ունենալով «Ֆինանսական հավասարեցման մասին» օրինագծի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ բնական է, որ դա ավելի լավ է ստացվում իշխանական կուսակցության տեղական իշխանությունների պաշտոնյաների մոտ: Նրանք որքան շատ փող տանեն տուն, այնքան իրենց վստահ կզգան ընտրությունների ժամանակ: Այդ պատճառով փողը բաժանելիս լավագույն վիճակում են հենց այն քաղաքապետերը եւ գյուղական ավագանիները, որոնք ներկայացնում են իշխող Հանրապետական կուսակցությունը:
«Քաղաքային եւ գյուղական իշխանությունների ֆինանսական ինքնուրույնությունը նվազեցված է, իսկ անհրաժեշտ միջոցները նրանք պետք է պետական բյուջեից ստանան: Բնականաբար, այսպիսի պայմաններում իրենց առավել են հարմարավետ են զգում նրանք, ովքեր կարողանում են այդ փողերը ստանալ, այլ ոչ թե նրանք, որոնք վաստակում են: Իսկ դա նշանակում է, որ պետական հարկերը պետք է տեղերում մնան՝ այնտեղ, որտեղ վաստակվում են»,- նշել է Շահգելդյանը: