News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժամանակակից Իտալիայի ամենավառ քաղաքական գործիչներից մեկը՝ հայտնի կնամոլ, հաջողակ բիզնեսմեն, մեծ ընտանիքի հայր, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին նշում է 80-ամյակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իտալական Chi պարբերականը, որը թողարկում է Բեռլուսկոնիին պատկանող Fininvest ընկերությունների խումբը, հարցազրույց է ունեցել քաղաքական գործչի հետ:

«Ես երբեք չեմ մտածել տարիքի մասին: Ընդհակառակը, ես միշտ ապրել եմ այնպես, կարծես թե 40 տարեկան եմ, քանի որ ես ինձ այդպես եմ զգում: հանկարծահաս հիվանդությունն ու վիրահատությունը ինձ ստիպեցին գիտակցել, որ ես 80 տարեկան եմ»,- խոստովանել է հոբելյարը:

Բեռլուսկոնիի խոսքով՝ մեծ խնջույք չի լինելու: Ծննդյան օրն ինքը նշելու է ընտանիքի հետ: «Ոչ մի տոն, միայն ընթրիք 5 երեխաներիս հետ: Ես բոլորին խնդրում եմ ինձ ոչ մի նվեր չնվիրել: Իսկ եթե ինչ-որ մեկն իրոք ուզում է դա անել, թող գումար նվիրաբերի բարեգործությանը»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ