Ամերիկացիների կողմից Սիրիայում ընդդիմության եւ ահաբեկիչների տարանջատման բացակայությունն արգելակում է Սիրիային աջակցության միջազգային խմբի (ՍԱՄԽ) շրջանակում պայմանավորվածությունների ամբողջ համալիրը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռուսաստան-Հունաստան 2016» կայքին տված հարցազրույցում:
«Այդ ընդհանուր գործընթացի (Սիրիայում կարգավորման վերաբերյալ) առանցքային պայման էր Վաշինգտոնի ստանձնած եւ հրապարակայնորեն հաստատված պարտավորությունը ահաբեկչական խմբավորումների եւ այսպես կոչված չափավոր ընդդիմության տարանջատման առումով, մասնավորապես` «Նուսրայի» եւ այն ընդդիմության, որը Վաշինգտոնը մինչեւ հիմա չափավոր ընդդիմություն է կոչում», — հայտնել է դիվանագետը:
Նրա խոսքով, այդ պարտավորությունները ստանձնվել են գործնականում կես տարի առաջ, ՌԴ-ին Վաշինգտոնից հավաստիացրել են, որ դրա համար երկու շաբաթ պետք կլինի, բայց ոչինչ չի արվել:
«Ցավոք սրտի, չափավոր ընդդիմության եւ «Նուսրայի» տարանջատման առումով ադրբեջանցիների ստանձնած պարտավորությունների կատարման գործում առաջընթացի բացակայությունը հանգեցնում է այն ամբողջ համալիրի արգելակմանը, որը հաջողվել էր ձեռք բերել ՍԱՄԽ-ի, սիրիական ուղղությամբ ԱԽ-ի բանաձեւերի շրջանակում», — ընդգծել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը: