News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունների արձանագրվող դեպքերը տարեցտարի աճում են: Այս մասին այսօր՝  սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գեւորգյանը:

«Սա կապված չէ նրա հետ՝ շատացել են ընտանեկան բռնության դեպքերը, թե ոչ: Սա նրանից է, որ ավելի շատ բարձրացել է իրազեկվածությունը, կանայք գիտեն՝ որտեղ կարող են դիմել աջակցություն ստանալու համար»,- ասաց նա։

Հասմիկ Գեւորգյանը նշեց, որ թեեւ 2010 թ. գործող իրենց կենտրոնը զբաղվում է բռնության ենթարկված կանանց խնդիրներով, բայց պետականորեն այս խնդիրը անտեսված է:

«Սա մեր ամենակարեւոր խնդիրն է, որովհետեւ բացի հասարակական կազմակերպություններից այս պահին պետական որեւէ կառույց, բաժին չկա, որ աջակցություն է տարամադրում բռնության ենթարկված կանանց եւ երեխաներին: Սա մեր ամենացավալի հարցն է»,- նշեց նա՝ նշելով, որ բռնության ենթարկված կանանց պետությունը ոչ մի ձեւ չի աջակցում: 

Կենտրոնի ներկայացուցիչը նշեց, որ կան կառույցներ, սակայն դրանք պատշաճ կերպով չեն աշխատում, կառույցներում աշխատողները իրազեկված չեն ընտանեկան բռնությունից, բացակայում է պրոֆեսիոնալ մոտեցումը: Նրա խոսքով՝ քանի դեռ պետական մակարդակով ուշադրություն չկա, դեպքերը գնալով կդաժանանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ