Հայաստանում նախագծվող նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) անվտանգության պահանջները համապատասխանեցվել են ԱԷՄԳ-ի պահանջներին եւ ԵՄ հետՖուկուսիմայի չափանիշներին: Այս մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը պլանավորում է 2026 թվականին փակել ԱԷԿ-ի գործող էներգաբլոկը, իսկ մինչ այդ կառուցել նորը: Նոր էներգաբլոկի շինարարությունը ցանկանում են սկսել 2018-ից ոչ ուշ: Գործող էներգաբլոկի գործողության ժամկետը կերկարացվի 10 տարով՝ 2016-ից մինչեւ 2026 թվականը՝ Ռուսաստանի հետ ֆինանսական համաձայնագրի շրջանակում (270 մլն դոլարի վարկ եւ 30 մլն դոլարի դրամաշնորհ):