News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի բանկային համակարգում մի փոքր մեծացել է չաշխատող վարկերի տոկոսը, սակայն դա չի սպառնում անկայունությամբ: Այս մասին սեպտեմբերի 30-ին Կենտրոնական բանկում կայացած մամուլի ասուլիսին ասել է ԿԲ ֆինանսական կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

2016-ի հուլիսին ուշացրած վճարումներով վարկերի տոկոսը կազմել է ընդհանուր վարկային պորտֆելի 9.6 տոկոսը: Մեկ տարի առաջ՝ 2015-ի հուլիսին, այն 8.6 տոկոս էր:

Գրիգորյանի խոսքով՝ պատճառը շատ վտանգավոր չէ: Բանն այն է, որ սպառողները սկսել են ուշացնել կարճաժամկետ վարկերի մարումները՝ մի քանի օրով կամ 1-2 շաբաթով: Չնայած դրան՝ վճարումները կանոնավոր են մնում:

«Նման բան նախկինում էլ է եղել, ուղակի հիմա ավելի հաճախ է հանդիպում: Հարցն այն է, որ մեր հաշվետվության կանոնները խիստ են: Մեկ օր ուշացավ, եւ վարկը հայտնվում է ոչ ստանդարտների շարքում: Շատ երկրներում մինչեւ 30 օր ուշացումով մարումներով վարկերին առհասարակ ոչ մի ռիկս չեն վերագրում: Պարզապես մեր վերահսկողությունը շատ պահպանողական է, որպեսզի պրուդենցիալ քաղաքականությունն արդյունավետ լինի»,- ասել է Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ