News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները ընդունել է, որ Միացյալ Նահանգները վերջին կես տարում հարված չեն հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման վրա։ Այս մասին նա հայտնել է ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»;

Ընդ որում Թոները վերապահում է արել, ասելով որ վստահ չէ իր հայտնած տեղեկության հավաստիությանը։

Թոները բացատրել է, որ դա պայմանավորված է խաղաղ բնակիչների մասին հոգատարությամբ, քանի որ զինյալները նրանցից շատ մոտ են գտնվում։ « Մենք ամենասկզբում հարվածներ հասցնում էին «Ջեբհաթ ան Նուսրային»՝ դեռ 2014-ին ու 2015-ին։ Բայց հենց նրանք սկսեցին թափանցել քաղաքացիական տարածքներ, մենք ձգտեցինք սահմանափակել հնարավոր զոհերի քանակը խաղաղ բնակչության շրջանում ու դրա համար էլ խուսափեցինք ավիահարվածներից»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Պետդեպի պաշտոնական ներկայացուցչին։

Նա հավելել է, որ այդ խմբավորման ղեկավարներին կարելի էր ոչնչացնել Համատեղ գործադիր կենտրոնի օգնությամբ, որի ստեղծումը սեպտեմբերի 9-ին Սիրիայի վերաբերյալ համաձայնեցված ռուս- ամերիկյան պայմանավորվածությունների կետերից մեկն էր։

Սեպտեմբերի 30-ին BBC–ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Վաշինգթոնը երբեք չի գրոհել «Ջեբհաթ ան Նուսրայի» վրա Սիրիայի տարածքում։ Նա նաեւ չի բացառել, որ ի սկզբանե ԱՄՆ-ն ծրագրում էր պաշտպանել այդ ահաբեկչական կազմակերպությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ