Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 26-ամյա Սեւակ Հ.-ն կամավոր հանձնել է կարճեցված փողով որսորդական հրացան, ինքնաձիգի 1 փամփշտատուփ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 32 փամփուշտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ոստիկաններին հայտնել է, որ զենք-զինամթերքը հանգուցյալ հայրն իր հետ բերել էր 1990-1994 թթ. ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ: