News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգումն  աննախադեպ նախագիծ է: Այս մասին հոկտեմբերի 12-ին Երեւանում հայտարարել է «Ռոսատոմ» ռուսական պետական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկին՝ ելույթ ունենալով ԱՊՀ-ի Խաղաղ միջուկի օգտագործման հանձնաժողովի բաց նիստին:

Նրա խոսքով՝ Ջրային էներգետիկ ռեակտորների տեսակի ռեակտորներով ատոմային կայանների շարքում  հայկական ԱԷԿ-ը պահանջում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ բարդ աշխատանքների համալիր: «Ռոսատոմի համար, որն օգնում է կայանի կյանքի երկարացմանը, սա եզակի նախագիծ է՝ եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական առումով:

«Հաջողված աշխատանքներ են իրականացվում նաեւ ԱՊՀ-ի այլ երկրների հետ, որոնք մտնում են Խորհրդի կազմի մեջ: Ըստ պլանի՝ ԱԷԿ է կառուցվում Բելառուսում, 1200 մՎտ 2 բլոկներով, որոնք համապատասխանում են «հետՖուկուսիմայի» բոլոր պահանջներին: Իսկ Տաջիկստանում եւ Ղրղզստանում աշխատանքներ են կատարվում ուրանի հանքավայրերի վերամշակման ուղղությամբ: Սա իր տեսակի մեջ առաջին նախագիծն է, որի հիման վրա մեթոդիկա է մշակվում Համագործակցության մյուս ռադիոակտիվ հանքավայրերի համար: Կարելի է ասել, որ այստեղ մենք գործ ունենք ուրանի ժառանգության ամենաբարդ օբյեկտների հետ: Մոտակա ապագայում ծրագրի նոր փուլ կմտնենք ֆինանսավորման շատ լուրջ հեռանկարներով»,- նշել է Նիկոլայ Սպասկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ