News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածներին Հայաստան բերող ինքնաթիռը։

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, նախնական տվյալներով Երեւան հասած մեր հայրենակիցների թվում հիվանդանոցային բուժման կարիք ունեցողներ չկան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ինքնաթիռը պետք է Հայաստան տեղափոխեր Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետեւանքով տուժած 27 ուղեւորների ցանկը: Նույն օդանավով Հայաստան է տեղափոխվել նաեւ պատահարի հետեւանքով զոհված 1954 թ. ծնված Յուրա Պողոսյանի դին:

Ժամը 17.47-ին օդանավը մեկնել էր Բեսլանից:

ՀՀ ԱԻՆ հրապարակած ցուցակը 

Վլադիկավկազի հիվանդանոցում շարունակում է մնալ չորս ՀՀ քաղաքացի: Տարբեր կարգի վնասվածքներով երկու քաղաքացի՝ Հարությունյան Ժ.Մ.-ն (ծնված՝ 1949թ.) եւ Պողոսյան Ս.Ս.-ն (ծնված՝ 1990թ.) գտնվում են Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր:

Եվս երկու քաղաքացի՝ Բաղդասարյան Հ.Կ.-ն (ծնված՝ 1949թ.) եւ Սալենյան Ա.Ա.-ն (ծնված՝ 1978թ.) գտնվում են քաղաքի շտապ օգնության կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր եւ միջին ծանրության, համապատասխանաբար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից 33-ը դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից եւս 11 տուժածներ դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին ֆինանսական օգնության առաջին փոխանցումները կատարվել են
Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես բանկի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից...
Ստեղծվել է հանձնաժողով՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով
Հանձնախումբը ստեղծվել է տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ...
Ձեռքերս կապել են ու փորս սկսել են առանց նարկոզի ծակել. պատմում է Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսից տուժած վարորդը (Ֆոտո)
Ծատինյանները ստիպված են եղել սպասել այնքան, մինչեւ իրենց տեղափոխել են Հայաստան...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած 2 ուղեւորի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱԻՆ
Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ն (1984 թ. ծնված), ով բուժվում էր…
Ամենաշատ