News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ստարտափում վաճառքի լավագույն մասնագետը պետք է լինի հենց գործադիր տնօրենը: Այս մասին ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնում HIVE Seed Fund-ի կազմակերպած Silicon Valley UNLEASHED միջոցառմանն ասաց Google-ի ռազմավարական գործընկերության հարցերի մասնագետ Փոլ Ասոյանը, իր՝ «Ինչպես գրավել առաջին բիզնես-հաճախորդին» թեմայով ելույթի ժամանակ: Ըստ նրա՝  իրականում գործադիր տնօրենն ընկերության թիվ մեկ վաճառքի մասնագետը պետք է լինի, որը պետք է ապահովի եկամուտներ բիզնեսի համար: Իսկ բիզնեսի եկամտաբերությունը ամենակարևոր հարցերից է, այդ պատճառով վաճառքը միշտ պետք է լինի գօրծադիր տնօրենի ուշադրության կիզակետում: 

«Շատերը պնդում են, որ ստարտափի գործադիր տնօրենը (CEO) նաև վաճառքի մասնագետ պետք է լինի: Ես ավելին քան համաձայն եմ այս պնդման հետ: Ավելին, այն գործադիր տնօրենը, որը չի հանդիսանում իր ընկերության պրոդուկտները վաճառող անձնավորություն, վնաս է տալիս իր գլխավորած բիզնեսին»,-ընդգծեց Google-ի ռազմավարական համագործակցության հարցերով զբաղվող Փոլ Ասոյանը:

Խոսելով ստարտափ ղեկավարման տիպերի մասին Փոլա Ասոյանը նշեց, որ լավ գործադիր տնօրենը պետք է  խորությամբ  պատկերացնի հաճախորդի պահանջները ճիշտ պրոդուկտ կառուցելու համար, ինչպես նաև կարողանա վաճառել այն:

«Տրադիցիոն վաճառքներն  օր օրի ձևափոխվում են տեխնիկական վաճառքների: Շատ շուտով վաճառքներով զբաղվող մարդիկ կփոխարինվեն բիզնես և տեխնիկական խորհրդականներով»,- եզրափակեց նա:

Նշենք, որ հոկտեմբերի 15–ին HIVE հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում կայացել է Silicon Valley UNLEASHED: Inside Tech’s Greatest Minds միջոցառումը, որն Երևան էր բերել Սիլիկոնյան հովտի առաջատար ինժեներների եւ առաջատար բիզնեսների ներկայացուցիչներին:

Միջոցառման շրջանակում ելույթ ունեցան Uber-ի ինժեներական բաժնի տնօրեն Րաֆֆի Գրիգորյանը, Twitter-ի՝ ինժեներական բաժնի նախկին տնօրեն Դեյվիդ Լոֆթեսնեսը , Google–ից՝ Փոլ Ասոյանը և այլք:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ