News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Միլանում ավարտվել է միջազգային S.Pellegrino Young Chef 2016 խոհարարական մրցանակաբաշխությունը: Մրցության արդյունքներով՝ ընտրվել է աշխարհի լավագույն երիտասարդ շեֆ խոհարարը: Այս մասին հայտնում է Lenta-ն:

S.Pellegrino Young Chef-ում հաղթել է ամերիկացի Միթչ Լինհարդը: Նա ժյուրիին է ներկայացրել իր սեփական ուտեստը՝ տապակած բադ համեմված նարինջով եւ քաղցր կարտոֆիլով:

Հաղթողին որոշել է տարբեր երկրների 7 հայտնի խոհարարներից կազմված ժյուրին: Լավագույն  երիտասարդ շեֆ խոհարարն ընտրվել է 5 առանցքային չափանիշների հիման վրա՝ բաղադրամասեր, պրոֆեսիոնալ հմտություններ, տաղանդ, ուտեստի մատուցում, դրա գաղափարը: Մրցանակաբաշխությանը ներկայացվել էր ընդհանուր առմամբ 3 հազար հայտ աշխարհի տարբեր տարածաշրջանների 20 երկրներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ