News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թաիլանդի կառավարությունն անապահով քաղաքացիներին 8 մլն սեւ վերնաշապիկներ կբաժանի՝ Փհումիփհոն Ադուլհադեթ թագավորի մահվան առիթով հայտարարված ազգային սուգի հետ կապված: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին ասված է կառավարության հայտարարության մեջ:

Երկրում մեկամյա սուգ է հայտարարված ավելի քան 70 գահակալած սիրված եւ հարգված միապետի վախճանի առիթով:

Բազմաթիվ խոշոր քաղաքներում եւ շրջանային կենտրոններում նաեւ հագուստն անվճար ներկելու կետեր են բացվել:

Պետական ծառայողները պարտավոր են Փհումիփհոն Ադուլհադեթ թագավորի մահից հետո մեկ տարվա ընթաքում սեւ հագուստ հագնել: Մյուս քաղաքացիները, ինչպես նաեւ Թաիլանդում գտնվող օտարերկրացիները, կարող են սեւ չհագնել, բայց նրանց խորհուրդ է տրվում «ոչ վառ գույների համեստ հագուստ հագնել»:

Միլիոնավոր թաիլանդցիներ սեփական ցանկությամբ սեւ են հագնում: Կիրակի եւ այս շաբաթվա սկզբին խանութներում եւ շուկաներում սեւ հագուստի համար հսկայական հերթեր են գոյացել: Թաիլանդական լրատվամիջոցները հաղորդում են, որ սգո օրերին վառ գույնի հագուստով փողով դուրս եկած անձանց քաղաքացիները պատժում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ