News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սիրիայում Ռուսաստանի կողմից զենիթահրթիռային Ս-300 եւ Ս-400 համալիրների տեղակայումը չափազանց նվազեցրել է այն հավանականությունը, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կսկսի ավիահարվածներ հասցնել Սիրիայի կառավարական օբյեկտներին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի այս որոշումը նաեւ էական խոչընդոտ է դարձել Սիրիայում ոչ թռիչքային գոտիների ստեղծման հնարավորության համար, որի օգտին են հանդես գալիս ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնը եւ Դոնալդ Թրամփը:

Ռուսաստանի հրթիռային համալիրները թույլ են տալիս խոցել օդանավերն ու թեւավոր հրթիռները առնվազն 250 մղոն (402 կմ) շառավղով, այդպիսով ծածկելով ամբողջ Սիրիայի, Թուրքիայի, Իսրայելի, Հորդանանի երկնքի զգալի մասը:

Պենտագոնի պաշտոնյան նշել է, որ իրենց չափազանց մտահոգում է Սիրիայի տարածքում համանման համակարգերի երեւան գալը: «Մենք համոզված չենք, որ մեր կործանիչներից որեւէ մեկը կարող է հաղթահարել Ս-300-ը»,- նշել է նա:

Օբամայի վարչակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ կարծում են, որ Սիրիայում Ռուսաստանի ԶՀՀ-ների հայտնվելով ԱՄՆ պաշտպանության նախարարությունում վտանգավոր են համարում ԱՄՆ ավիացիայի ցանկացած կիրառում, նույնիսկ ոչ թռիչքային գոտիների սահմանների հսկողության նպատակով կատարվող թռիչքները, որտեղ խաղաղ բնակիչները կարող էին անվտանգության մեջ լինել: Նրանց կարծիքով՝ դա նույնիսկ կարող է պատերազմի հանգեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ