Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ անհրաժեշտ է Հալեպն ազատել ահաբեկիչներից, որպեսզի պաշտպանեն խաղաղ բնակիչներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Սահմանադրության համաձայն՝ դա է հենց մեր առաքելությունը՝ պաշտպանել մարդկանց։ Բայց ինչպե՞ս մենք կարող ենք պաշտպանել, եթե նրանք ահաբեկիչների վերահսկողության տակ են գտնվում։ Մենք պետք է ազատվենք գրոհայիններից, դա ակնհայտ է»,– ասել է Ասադը շվեյցարական SRF հեռուստաալիքին։