News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդին պատրաստվելու հարցը:

«Շուտով տեղի կունենա ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, այժմ նախապատրաստվում են: Դրանով դուք եք զբաղվում եւ մեր գործադիր մարմնի ձեր գործընկերները: Ինչպե՞ս է գործերի վիճակը»,- հետաքրքրվել է վարչապետը:

Սարգսյանն ընդգծել է, որ օրակարգում ամենահրատապ հարցը շարունակում է մնալ ինտեգրման խթանումը: «Մենք փորձում ենք լրացուցիչ խթանիչներ գտնել, որոնք կկարողանային բացահայտել այն ամբողջ պոտենցիալը, որով մենք կկարողանայինք մեր երկրներին օգնել առաջին հերթին ներքին շուկայի արտադրանքի խթանման հարցում»,- ասել է նա՝ հավելելով, որ համապատասխան առաջարկներ են նախապատրաստվել:

Մեդվեդեւը նշել է, որ միջկառավարական խորհրդի նիստը մշտապես «աշխույժ է ընթանում, որի ընթացքում ստիպված են լինում երկար քննարկել ծառացած հարցերը եւ փոխզիջումներ գտնել»: Նա Սարգսյանին առաջարկել է ուշադրություն դարձնել բոլոր ուղղություններին, որպեսզի «լավ նախապատրաստվեն եւ այդպիսի հանդիպում կազմակերպեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ