News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Վրաստանը շահագրգռված են շարունակել երկխոսությունը ռուս-վրացական կապերի աշխուժացման որոշակի հարցերի շուրջ։ Այս մասին հայտնել են ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական աշխատանքային հանդիպման ընթացքում Պրահայում։

ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ հանդիպման ընթացքում շեշտվել է, որ Ռուսաստանում ու Վրաստանում վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո երկու կողմերն էլ շահագրգռված են շարունակել երկխոսությունը ռուս-վրացական կապերի աշխուժացման որոշակի հարցերի շուրջ այն ոլորտներում, որտեղ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավոր է առաջընթաց՝ առեւտուր,տրանսպորտ, մշակութային, հումանիտար ոլորտներ։

Կողմերը հաստատել են երկկողմանի հարաբերությունների փուլային կարգավորման քաղաքական կուրսը շարունակելու պատրաստակամությունը։Կարասինն ու Աբաշիձեն պայմանավորվել են հաջորդ հանդիպումը անցկացնել 2017-ի սկզբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ