News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ընտրական օրենսգրքում ներառված սուտ մատնության մասին դրույթը, որը պատիժ է սահմանում կեղծիքների մասին ահազանգողի նկատմամբ, եթե նա չի կարողանում հիմնավորել իր ահազանգը, քողարկված ահաբեկում է դիտորդական խմբերի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով, դեռեւս նախորդ տարի տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրակեղծարարության հետ կապված շուրջ 500 բողոք է ստացվել, որից միայն մոտ 70-ով է քրեական գործ հարուցվել, դրանցից էլ մի քանիսն են պատժվել այն էլ միայն տուգանքներով:

«Արդյոք ընտրական գործընթացի նկատմամբ վստահության մասին է խոսում բողոքների բացակայությունը: Բողոքների չլինելը վախի՞ց է, թե նրանից, որ ընտրությունները նորմալ են անցնում: Այս հոդվածով կարծես փորձ է արվում լռեցնել մարդկանց, հետո ասել՝ բողոքներ չեն եղել, կառավարության ծրագիրը կատարված է»,-ասաց Իշխանյանը՝ հավելելով, որ այդ 500 բողոքը միայն այսբերգի մի փոքր մասն է, որովհետեւ բազմաթիվ են եղել խախտումները, որտեղ դիտորդներ չեն եղել եւ չեն արձանագրել:

«Փոխանակ ընտրական գործընթացը կեղծողների նկատմամբ անխուսափելի պատիժ կիրառեն, սրանով հաջորդ ընտրությունների ժամանակ իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի: Արդյոք սա՞ է ընտրությունների նկատմամբ վստահությանը բարձրացնելու ճանապարհը»,-ընդգծեց նա:

Իրավապաշտպանը հիշատակեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի խոսքը, ըստ որի սրանից հետո ամեն մարդ չի ասի՝ կեղծիքներ են եղել. «Այսինքն նա ակամայից ասաց, որ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները»:

Ավետիք Իշխանյանը նշեց, որ իրենք կազմակերպությունը դիտորդական առաքելության մեծ փորձ ունի. «Մեր դիտորդներն արձանագրում են ամեն ինչ, այդ տվյալները հրապարակվում են ըստ տեղամասերի: Հիմա փաստորեն, նոր օերնքով դու չես կարող քո դիտորդներից պահանջել, որ նրանք համարձակ խոսեն կեղծիքների մասին, որովհետեւ նրանց դեմ կարող են քրեական գործ հարուցել: Սա շատ վտանգավոր միտում է, ինձ հիշեցնում է ԽՍՀՄ-ի ժամանակ հակասովետական ագիտացիայի հոդվածը, որով մարդկանց նստեցնում էին: Սա գրեթե նույնն է, կեղծիքների մասին բարձրաձայնողների համար քրեական պատասխանատվություն սահմանելը»:

Իրավապաշպանը նաեւ հռետորական հարց հնչեցրեց. «Այդ ինչն է ստիպել նրանց, որ նման հոդված ընդունեն: Արդյոք եղե՞լ են դեպքեր, որ դիտորդները կամ լրագրողները կեղծ ահազանգեր են հնչեցրել: Սա քողարկված ահաբեկում է դիտորդական խմբերի նկատմամբ: Պետք է ամեն կերպ կանխել այդ դրույթի ընդունումը: Եթե անգամ ընդունեն այն, ես խոստանում եմ, որ բացարձակ բանի տեղ չեմ դնելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Պայքարե՛ք ընտրական կանոնները խախտողների, ոչ թե դրանց դեմ պայքարողների դեմ. իրավապաշտպան ՀԿ-ներ
ԱԺ-ում քննարկող ԸՕ 1548 հոդվածն ակնհայտորեն ուղղված է ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգերի դեմ, այլեւ քրեական հետապնդման սպառնալիք է հանդիսանում ահազանգած անձանց նկատմամբ...
Ամենաշատ