News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մենք մեր հիվանդությունների, մեր վիճակի ախտորոշման կարիք ունենք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:

Պատգամավորը նշել է, որ չնայած համաձայն է ծրագրի դրույթներին, բայց հարցեր ունի մենաշնորհների եւ ստվերային տնտեսության դեմ պայքարի հետ կապված: «Գրված է, որ ընդգծվում է այդ պայքարի կարեւորությունը, բայց նշված չէ, թե կոնկրետ եւ գործնական ինչ մեխանիզմներ կկիրառվեն»,- նշել է Քոքոբելյանը:

Ի պատասխան վարչապետն ընդգծել է մրցունակ պայմանների ապահովման կարեւորությունը: «Իմ տեսանկյունից, մեր ծրագրի հիմնական մասը հենց դրան է հանգում. երբ խոսում ենք հստակ եւ արդար, մրցունակ պայմանների մասին, ապա դրանց առկայությամբ մենաշնորհները, գերիշխող դիրքերը օբյեկտիվորեն են հնարավոր կամ ընդհանրապես անհնար են: Երբ մենք ասում ենք, որ օրինապահ գործարարը պետք է իրեն վստահ զգա, իսկ ոչ օրինապահը՝ ոչ, ամեն ինչ հենց դրան է ուղղված: Ավելի մանրամասն ներկայացնելը տրամաբանական չէր լինի»,- ասել է Կարապետյանը:

Խաչատուր Քոքոբելյանն այպես արձագանքեց. «Ակնհայտ է, որ թափանցիկ կառավարումը դրան կհանգեցնի : Խոսքն այլ բանի մասին է. օրինակ՝ ասվում է, որ Հայաստանը պաշարներ չունի, իսկ երկիրը մեծ պաշար ունի: Արժեր այս քաղաքական փաստաթղթում անդրադառնալ ստվերային տնտեսության դեմ պայքարի մանրամասներին, որն ավելի քան 30 տոկոս է կազմում»:

Կարեն Կարապետյանի խոստովանությամբ՝ գործերի իրական դրությունը վերաիմաստավորելու, վիճակագրական տվյալները ախտորոշելու անհրաժեշտություն կա: «Մենք մեր հիվանդությունների, մեր վիճակի ախտորոշման կարիք ունենք, մնացած բոլոր դատաղողությունները, որոնք հիմնված չեն լինի այդ ախտորոշման վրա, օդից են վերցված կլինեն, եւ վաղը մենք կսկսենք արդարանալ: Գուցե անհրաժեշտ էր գրել, որ ստվերի դեմ պայքարի համար անհրաժեշտ է այս կամ այն անել, ամեն դեպքում՝ մենք պատարստ ենք լսել պատգամավորների առաջարկները»,- ամփոփել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ