News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միայն ողջունելի կլիներ, եթե Մինսկի խմբի անդամները իրոք կառուցողական դեր կատարեին ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ղարաբաղյան կարգավորման հարցերով զբաղվող ԵԱՀԿ ՄԽ-ում Թուրքիայի հնարավոր ակտիվացման մասին հարցին։

«Ինչ վերաբերում է Թուրքիայի՝ որպես Մինսկի խմբի մասնակցի դերի փոփոխությանն ու ակտիվացմանը, ապա միայն ողջունելի կլիներ, եթե այդ խմբի անդամները իրոք կառուցողական դեր կատարեին կարգավորման գործում։ Իմ կարծիքով հենց դա է նրանց գործը՝ կառուցողական դեր կատարել ու ակտիվ լինել, երբ խոսքը կարգավորման գործընթացում հենց կառուցողական ավանդի մասին է»,- նշել է Զախարովան։

Պատասխանելով այն հարցին, արդյոք հնարավոր է, որ Թուրքիան դառնա ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներից մեկը, նա նշել է, որ այդ մասին որեւէ տեղեկություն չունի։ «Ես ոչ մի տեղեկություն չունեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքային ձեւաչափի փոփոխության մասին։ Անկեղծ ասած՝ ես նույնիսկ չեմ լսել, որ նման քննարկումներ են ընթանում։ Ես նկատի ունեմ, ոչ թե լրատվամիջոցները, այլ փորձագետներին, որոնք իրականում զբաղվում են այդ խնդրով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ