News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորությունը հույս ունի մասնակցել Եվրամիությունում որոշումների կայացմանն ընդհուպ մինչեւ կառույցի կազմից դուրս գալը: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում հայտարարել է բրիտանական վարչապետ Թերեզա Մեյը:

Ըստ նրա՝ Բրիտանիան պետք է մասնակցի բոլոր հանդիպումներին եւ բանակցություններին, որոնց ընթացքում ԵՄ անդամ բոլոր 28 երկրներին վերաբերող որոշումներ են ընդունվում: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով անցկացված հանրաքվեից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցրած Մեյի համար սա Եվրամիության առաջին գագաթնաժողովն է երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում:

Գագաթնաժողովից առաջ Մեյը խոստացել է, որ Բրիտանիայի իշխանությունները ԵՄ-ի հետ տարբեր հարցերում սերտորեն համագործակցելու են նաեւ Brexit-ից հետո: Նա նաեւ ընդգծել է, որ Եվրոպան պետք է համաձայնեցված դիրքորոշում ունենա «ռուսական ագրեսիայի» դեմ՝ ներառյալ Սիրիայում «զարհուրելի վայրագությունների» (ռուսական զինվորականների) հարցում:

Թերեզա Մեյի խոսքով՝ Բրիտանիան Լիսաբոնյան պայմանագրի 50-րդ հոդվածը կակտիվացնի 2017 թվականի մարտի վերջին: Սա նշանակում է, որ ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը պետք է ավարտվի մինչեւ 2019 թվականի ամառ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ