News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի արեւմուտքում 6.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Associated Press–ը։

Ցունամիի վտանգ չկա։ Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության տվյալներով երկրաշարժը տեղի է ունեցել Տոտտորիի պրեֆեկտուրայում՝ Տոկիոյից 700 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 10 կմ խորության վրա։

NHK հեռուստաալիքը հայտնում է, որ ռեստորաններից մեկում մի կին է տուժել, որի վրա ցնցումների պատճառով դաղած յուղ է լցվել։ Իշխանությունները հայտնում են, որ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Այդուհանդերձ 32 հազար տուն  հոսանքազրկվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ