News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ձգտում է Սիրիայում շահավետ լույսի ներքո ներկայանալ՝ միաժամանակ արեւմտյան կոալիցիային մեղադրելով Հալեպի մոտակայքում ապօրինությունների համար։ Տեղեկատվական պատերազմը հասավ իր գագաթնակետին հոկտեմբերի 19-ին, երբ ՌԴ ՊՆ հայտնեց, որ բելգիական ՌՕՈՒ երկու «Էֆ 16» օդանավեր նախօրեին գնդակոծել են Հալեպի մոտակայքում գտնվող գյուղերից մեկը։ Մամուլի հաղորդագրության մեջ ասվում էր, որ վեց մարդ է զոհվել, եւս չորսը վիրավորում են ստացել։ Բելգիական նախարարությունը կտրականապես հերքել է այդ գոտում իր օդանավերի ներկայությունը։ Ավելի ուշ ԱԳՆ են կանչել ՌԴ դեսպանին։ «Մենք ցավում ենք, որ այդ տեղեկությունները մնչեւ հրապարակվելը չեն ստուգվել»,- շեշտել են նախարարությունում, գրում է շվեյցարական Le Temps պարբերականը։

Սակայն Մոսկվան չի հրաժարվել իր վարկածից։ «Ռուսաստանը հակաօդային պաշտպանության արդյունավետ միջոցներ ունի, որոնք թույլ են տալիս շուրջօրյա օդային մշտադիտարկում իրականացնել Սիրիայի գրեթե ամբողջ տարածքում ու նրա սահմաններից դուրս»- ասել է գեներալ Իգոր Կոնաշենկովը։

Այն բանից հետո, երբ Վաշինգթոնը, Լոնդոնը, Փարիզը ու մի շարք ՀԿ-ներ մեղադրել են Մոսկվային Հալեպում կատարած ռազմական հանցագործությունների մեջ, Մոսկվան որոշել է պատասխան հարված հասցնել։ Հիմա ուշադրության կենտրոնում Մոսուլի ազատագրման գործողությունն է, որին մասնակցում է ԱՄՆ գլխավորած կոալիցիան։ «Մենք հույս ունենք, որ մեր ամերիկացի, այս դեպքում նաեւ ֆրանսիացի գործընկերները, զգույշ կգործեն  ու կանեն ամեն ինչ, որպեսզի նվազագույնի հասցնեն, կամ ավելի լավ է բացառեն զոհերը խաղաղ բնակչության շրջանում»,- շեշտել է Վլադիմիր Պուտինը։ Նա նաեւ հավելել է, որ «Ռուսաստանը մտադիր չէ այս կապակցությամբ հիստերիա բարձրացնել, ինչպես Արեւմուտքն է անում»։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ Արեւմուտքը կարող է փորձել ԻՊ ահաբեկիչներին Իրաքից դուրս մղելուց հետո դեպի Սիրիա ուղղել, որպեսզի նրանց դեմ պայքարը Դամասկոսի ու Մոսկվայի ուսերին դրվի։

Ընդհանուր առմամբ Ռուսաստանը արեւմտյան «հիստերիայի» ֆոնին պարզ դիրքորոշում է զբաղեցրել։ Նա սիստեմատիկ հերքում է արեւմտյան կառավարությունների ու ՀԿ-ների մեղադրանքները ՝ հիվանդանոցներին ու հումանիտար շարասյուններին հարվածներ հասցնելու մասին։ 13 ամիս շարունակվող ռազմական միջամտության ընթացքում ՌԴ ոչ մի պաշտոնատար անձ չի ընդունել թեկուզ փոքր պատասխանատվություն խաղաղ բնակչության կորուստների համար։ Իմիջին հասցված հարվածը մեղմելու համար Մոսկվան ու Դամասկոսը որոշել են հինգշաբթի 11 ժամյա հումանիտար ընդմիջում անել Հալեպում՝ երկու օր անընդմեջ այն ռմբակոծելուց հետո։

Ռուսական հեռուստատեսությունը Սիրիայում կատարվող իրադարձությունները ներկայացնում է որպես Մոսկվայի վճռորոշ պայքար ահաբեկչության դեմ։ Շեշտադրումն արվում է Հալեպի արեւմտյան մասի բնակիչների տառապանքների վրա, որը զբաղեցված է կառավարական ուժերով ու գտնվում է խռովարարների գնդակոծության տակ։ Վերջինները միշտ ահաբեկիիչ են կոչվում, իսկ ջիհադականների ու չափավորների բաժանումը հավասարեցվում է Արեւմուտքի երեսպաշտությանը։

Սիրիական հակամարտությունը, որը թույլ է տալիս Պուտինին ռուսաստանցիների աչքերում հավասարվել ԱՄՆ նախագահին, հիմա ներկայացվում է որպես բարոյական դիմակայություն։ Այս մասին անցած շաբաթ ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված ծավալուն հարցազրույցում։ «Ռուսական քաղաքականությունը հիմնված է բարոյականության, այլ ոչ թե միայն շահերի վրա»

Նույն մարտավարությունը ՝ միայն թե ավելի մեծ շարմով, դրսեւորում էր նաեւ Ասադի կինը, երբ զրուցում էր ռուսական հեռուստատեսության լրագրողների հետ։ Նա պաշտպանում էր սիրիացի երեխաներին ու մեղադրում արեւմտյան լրատվամիջոցներին, որ չեն հետեւում հրամաններին։ Նրա խոսքով, Արեւմուտքը բաժանում է կատարում երեխաների միջեւ, որոնք ներգրավված են հակամարտությունում իրենց ծնողների քաղաքական հայացքների պատճառով։ Ասադի ընտանիքի նման ակտիվ ներկայությունը լրատվամիջոցներում նպատակ ունի հիշեցնել ռուսական դիվանագիտության համար կարեւորագույն հանգամանքի մասին՝ Կրեմլը հիմնավորում է Սիրիայի գործերին իր միջամտությունը Դամասկոսի պաշտոնական խնդրանքով, որը չի տարածվում կոալիցիայի մյուս երկրների վրա, հայտնում է Inosmi–ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ