News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բուրկինա Ֆասոյի անվտանգության հարցերով նախարար Սիմոն Կոմպաորեն հայտնել է, որ կառավարությունն ու բանակը հոկտեմբերի 8-ին հեղաշրջման փորձ է կանխել, որը ծրագրել էին նախկին նախագահ Բլեզ Կոմպաորեի անվտանգության աշխատակիցները։

Սիմոն Կոմպաորեն նշել է, որ նախկին նախագահի անվտանգության շուրջ 30 աշխատակիցներ ծրագրել էին հարձակում նախագահի նստավայրի ու Ուագադուգուի զորամասերի վրա,նաեւ մտադիր էին բանտից ազատել նախկին արտգործնախարար Ջիբրիլ Բասոլեին ու նախկին նախագահի թիկնապահների հրամանատար Ժիլբեր Դյենդրեին, որպեսզի գահընկեց անեն ներկա նախագահ Ռոխ Մարկ Կաբորեին։

Ոստիկանության տվյալներով չորս կասկածյալներին հոկտեմբերի 8-ին հայտնաբերել էին Ուագադուգուից 145 կմ հեռավորության վրա։ Նրանցից երկուսը սպանվել են, եւս երկուսը՝ ձերբակալված։ Ոստիկաններից մեկը գործողության ընթացքում վիրավորում է ստացել։

Սիմոն Կոմպաորեի հաղորդագրությամբ, ձերբակալվել է 19 զինվոր, որոնց կասկածում են պետհեղաշրջման փորձին մասնակցույթուն ունենալու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ