News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օպերատիվ տվյալներով սեպտեմբերին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը տարեկան կտրվածքով աճել է 1.1 տոկոսով: Նման ժամանակաշրջանի համար աճն, իհարկե, չնչին է: Սակայն հաշվի առնենք, որ այդ տեղաշարժը  տեղի է ունեցել դեֆլյացիայի ֆոնին. սպառողակա գների ինդեքսը սեպտեմբերին կազմել է 98.1 տոկոս: Արդյունքում իրական աշխատավարձն աճել է գրեթե 3.1 տոկոսով:

Դատելով Ազգային վիճակագրական ծառայության տեղեկություններից՝ դա բնորոշ է ընթացիկ տարվա ամբողջ նախորդ շրջանին: Այսպես՝ հունվար-սեպտեմբերին աշխատավարձն աճել է տարեկան կտրվածքով 2.2 տոկոսով, իսկ դեֆլյացիան կազմել է 1.6 տոկոս: Այսինքն՝ վարձու աշխատանքից իրական եկամուտն աճել է 3.9 տոկոսով:

Հարց է ծագում, թե ինչու նման դրական տեղաշարժի դեպքում մանրածախ ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալն ամեն դեպքում էապես նվազում է: Այդ հետընթացը սկսվել էր դեռ անցյալ տարի եւ շարունակվում է մինչ օրս: Նշենք, որ նախքան այդ մեկ շնչի համար ապրանքների սպառման մակարդակը բավականին ցածր էր: Այսինքն՝ ամեն բան ավելի է վատացել:

Նախորդ տարվա տվյալներով՝ բնակչության դրամական եկամուտներում աշխատավարձի բաժինը 55 տոկոս է, իսկ տրանսֆերտներինը՝ 9 տոկոս: Հաշվի առնենք մի քանի գործոն: Գաղտնիք չէ, որ հարցվածների շրջանում բացակայում են հարուստ խավի ներկայացուցիչները: Հասկանալի է, որ հարուստների համար եկամտի հիմնաակն աղբյուրը աշխատավարձը չէ, այլ ձեռներեցությունը: Այդ բացը աղավաղում է բնակչության եկամուտների իրական պատկերը:

Արտասահմանից գումարային փոխանցումներ, ըստ ՀՀ ԿԲ տվյալների, ստանում է բնակչության մոտ 1/3-ը: Հասարակության այդ մասը զգալի վնաս է կրել Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման պատճառով: Այդ գործոնը «ավելի արդյունավետ է» դարձել, քան իրական աշխատավարձի աճը: Ինչն էլ անդրադարձել է մանրածախ ապրանքաշրջանառության դինամիկայի վրա:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ