News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավելի քան 100 հետցնցում է գրանցվել Ճապոնիայի արեւմուտքում, որտեղ նախօրեին 6․6 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել։ Նման տվյալներ է հրապարակել Ազգային օդերեւութաբանական ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ճապոնական սեյսմոլոգները կանխատեսում են, որ ստորգետնյա ցնցումները կշարունակվեն, իսկ մեկ շաբաթվա ընթացքում այդ նույն տարածաշրջանում սպասվում է եւս մեկ հզոր երկրաշարժ։ Այսօրվա դրությամբ տարերքի հարվածի հետեւանքով տուժել է ավելի քան 20 մարդ, հիմնականում ՝ կոտրված ապակուց են վնասվել կամ ընկելու հետեւանքով։

Ավելի քան 3 հազար մարդ ժամանակավոր կացարաններում է մնում՝ վախենալով վերադառնալ տուն։ Տրանսպորտային երթեւեկությունը ամբողջովին կանգնել է, ատոմային էներգետիկայի օբյեկտները չեն տուժել։

Հոտկեմբերի 21-ին ճապոնական Տոտտորի նահանգում 6․6 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել։ Ցնցումից մի քանի վայրկյան առաջ միացել էր նախազգուշացման էլեկտրոնային համակարգը, որը գործարկվել էր 2011-ի կործանարար երկրաշարժից հետո։ Երկրի բոլոր բնակիչների բջջային հեռախոսներին ձայնային հաղորդագրություն է եկել։ Այդ ազդանշանները լսվում են, նույնիսկ եթե բջջային հեռախոսի ձայնն այդ պահին անջատված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ