News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի կառավարության ղեկավար Նիկոլա Սթյորջենը հայտնել է, որ ռեգիոնում անկախության մասին կրկնակի հանրաքվե անցկացնելու իր սպառնալիքները բլեֆ չեն, փոխանցում է BBC–ն։

Մեծ Բրիտանիայի, Շոտլանդիայի ու Հյուսիսային Իռլանդիայի կառավարության ղեկավարների ու անդամների՝ երկու տարվա մեջ առաջին համատեղ նիստից հետո Նիկոլա Սթյորջենը ասել է, որ Միացյալ Թագավարության կառավարությունից «առայժմ միայն ջերմ խոսք է լսել ու ոչինչ ավելին»։ Սթյորջենի խոսքով հակառակ բազմաթիվ ենթադրություններին՝ ինքը բլեֆի չի դիմում, երբ ասում է, որ անկախության մասին երկրորդ հանրաքվե կանցկացնի։ «Եթե բանակցությունների արդյունքում մեր ստացած միակ բանը մեր քթի առաջ փակված դուռն է լինելու, ապա Շոտլանդիան ավելի լավ տարբերակ ընտրելու հնարավորություն ունի։ Ես մտադիր չեմ ձեռքերս ծալած նայել, թե ինչպես են Շոտլանդիային հրում դեպի «կոշտ բրեքսիթի անդունդը»։ Շոտլանդիայի կամքը, որը քվեարկել էր ԵՄ-ում մնալու օգտին, պետք է հաշվի առնվի»,- ասել է Շոտլանդիայի առաջին նախարարն ու Շոտլանդական ազգային կուսակցության առաջնորդը։

ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության մասին հունիսյան հանրաքվեից հետո Նիկոլա Սթյորջենը հայտնել էր, որ Շոտլանդիան, որի մեծամասնությունը կողմ էր քվեարկել ԵՄ անդամ մնալուն, կարող է անկախության մասին հանրաքվե անցկացնել ու դուրս գալով Միացյալ Թագավորությունից, մնալ ԵՄ կազմում։

Անցած շաբաթ Սթյորջենի կառավարությունը նախնական քննարկման համար հրապարակել է նոր հանրաքվեի մասին օրենքի նախագիծը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ