News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Gelandewagen-ով մրցավազքի ու Կուտուզովյան պողոտայի վրա տեղի ունեցած մահացու վթարի գործով հայտնի Մառա Բաղդասարյանը նորից դատարանի առաջ է կանգնելու։ Այս անգամ վարչական գործով՝ տուգանքը ժամանակին չվճարելու համար, հայտնում է Gazeta –ն վկայակոչելով Մոսկվայի Պետավտոտեսչության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով, Բաղդասարյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների մասին 50 արձանագրություն։ Նյութերի մեծ քանակության պատճառով լսումները մի քանի փուլով են անցնելու՝ առաջինը կկայանա նոյեմբերի 7-ին, իսկ վերջին լսումները նշանակված են նոյեմբերի 24-ին։

Ավելի վաղ հայտնել էին, որ Բաղդասարյանը արդեն 10 օր անցկացրել է բանտում, ոստիկանի օրինական կարգադրությանը չհնազանդվելու համար։ Հենց նա է եղել Gelandewagen–ի ուղեւորներից մեկը, որով «ոսկյա երիտասարդությունը» ոստիկանության հետ մրցավազք էր կազմակերպել։ Սակայն ի տարբերություն իր ընկերների, որոնց մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ կիրառելու մեջ, Բաղդասարյանը այս գործով միայն ականատես է համարվում։

Նաեւ հայտնում են, որ Gelandewagen–ով մրցավազքի մասնակիցները սպառնացել են հրապարակել այն հեռախոսազանգերի ձայնագրությունները ու նամակագրությունը, որոնցում ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ իբրեւ 500 հազար դոլար են պահանջել, որպեսզի կոծկեն «ոսկյա երիտասարդների» գործը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ