News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ունե՞նք որոշակի վիճակագրություն, թե քանի երկքաղաքացի կա Հայաստանում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում դիմելով ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանին, հարց ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Դուք նշեցիք, որ երկքաղաքացիության փաստն ի հայտ է գալիս, երբ անձնագրերի եւ վիզաների վարչությունը ծառայություն է մատուցում: Ունե՞նք որոշակի վիճակագրություն, թե քանի երկքաղաքացի կա Հայաստանում: Նշեցիք նաեւ, որ ոորոշակի կատեգորիայի պաշտոններ սահմանափակվում են, ինչով են պայմանավորված այդ սահմանափակումները»,-ասաց Մելքումյանը:

Ի պատասխան Վարդան Եղիազարյանն ասաց, որ նման հաշվառում իրականացվում է ոստիկանությունում. «Այսօրվա դրությամբ 95 հազար 839 երկքաղաքացու վերաբերյալ տեղեկատվական տվյալ կա մեր պահոցներում: 1,5 ամսվա ընթացքում, օգոստոսի 20-ի դրությամբ այդ թիվը եղել է 94 050, այսինքն ավելացել է 1,5 հազարից էլ ավելի»:

Նրա խոսքով, երկքաղաքացիության սահմանափակումները գործում են բոլոր պաշտոնատար անձանց նկատմամբ, այդ թվում պատգամավորների:

Միքայել մելքումյանը նկատեց, որ երկքաղաքացիների թվի նման աճը մտագոհիչ է. «Եթե այս տեմպերով շարունակվի, մենք խնդիրներ կունենանք: Ինձ բավական մտահոգում է սա, որովհետեւ երկքաղաքացիությունից բխող հետեւանքներ եմ տեսնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ