News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկքաղաքացիություն ունեցող անձանց 80 տոկոսը Հայաստանում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում «ՀՀ Քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշել է օրինագիծը ներկայացնող ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացիներն ամենից շատ երկրորդ քաղաքացիություն ստանում են Ռուսաստանում:

Փոխոստիկանապետի խոսքով, այս պահին իրենց մոտ հաշվառված է մոտ 95 հազար երկքաղաքացի, բազաները կազմվում են Անձնագրերի եւ վիզաների վարչության («Օվիր») տվյալներով, մնացածը՝ ստացվում է հյուպատոսություններից:

«Գերակշռող մարդիկ գտնվում են Հայաստանում ու իրենց սոցիալական խնդիրների լուծման հարցն են բարձրացնում: Հատուկ մոնիթորինգ չունենք, թե որքանն են Հայաստանից դուրս, բայց մոտավոր հաշվարկով նրանց 80 տոկոսը գտնվում է ՀՀ-ում»,- ընդգծեց նա:

Փոխոստիկանապետի խոսքով, օրենքում կատարվող փոփոխությամբ, այսուհետ ՀՀ քաղաքացիները, որոնք այլ պետության քաղաքացիություն են ստանում, կարող են այդ մասին չտեղեկացնել ՀՀ ոստիկանությանը:

Օրենքով սահմանված էր, որ անձինք, որոնք չէին տեղեկացնում Ոստիկանությանը քաղաքացիության փոփոխության մասին, տուգանվում էին 50 հազար դրամի չափով, բայց դա չգործող նորմ է, հետեւաբար առաջարկում են հրաժարվել այդ պահանջից:

«2007թ.-ից ի վեր պատասխանատվության է ենթարկվել ընդամենը մեկ անձ՝ 2013թ.-ին: Հիշյալ դրույթը քաղաքացիների համար չի հանդիսանում իրավունքների իրականացման ընդհանուր պայման: Երկքաղաքացիության մասին հայտնելու պարտականությունը կարող է հասցեագրվել միայն պաշտոնի նշանակվող անձանց»,- ընդգծեց ոստիկանության պետի տեղակալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ