News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սեմկո CIS» ընկերությանը կտրվի ազատ տնտեսական գոտու ռեզիդենտի կարգավիճակ: Այս մասին որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հոկտեմբերի 27-ի նիստում:

Նիստի ժամանակ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստվում է 11 մլն դոլարի ներդրում կատարել, որպեսզի արտադրի մեծ պաշտպանվածությամբ տպագրական նյութեր: Դրանից հետո ընկերությունը ցանկանում է ինքն արտադրել դրա համար անհրաժեշտ հաստոցներ եւ սարքեր: Ընկերությունը պատրաստվում է աշխատել Հայաստանի, նաեւ Եվրասիական միության մյուս երկրների շուկայում: Աշխատանքի առաջին տարվա ընթացքում ակնկալվում է, որ արտահանման ծավալը կկազմի 2,5 մլն, իսկ 5 տարի հետո պլանավորվում է այն 8 մլն-ի հասցնել: Ընկերությունը պատրաստվում է 20 աշխատատեղ ստեղծել՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով (400 դոլարից մի փոքր ավել):

Ազատ տնտեսական գոտու ռեզիդենտները (այժմ հանրապետությունում 2 ռեզիդենտ կա) ազատվում են հիմնական հարկերից եւ մաքսատուրքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
Ամենաշատ