News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Թայվանը կարող է մինչեւ 2017-ի վերջ դառնալ Ասիայում առաջին երկիրը, որն օրինականացրել է նույնասեռականների ամուսնությունները, գրում է The Guardian–ը։

Հոկտեմբերի 29-ին Թայբեյի փողոցներում ծրագրվող ամենամյա ԼԳԲՏ շքերթը, որը արդեն 14-րդ անգամ է անցկացվում, այս տարի կարող է ավելի քան 80 հազար մասնակից ունենալ։

Տեղական ԼԳԲՏ համայնքը քննադատում է նախագահ Ցայ Ինվենի կառավարությանը, որը խոստացել էր օրինականացնել նույնասեռականների ամուսնությունները, բայց դեռ չի շտապում կատարել իր խոստումը։ Քննադատությունների ալիք էր բարձրացել հատկապես Թայվանի Ազգային համալսարանում ֆրանսերենի դասախոս Ժակ Պիկուի ինքնասպանությունից հետո։

Պիկուն դեպրեսիայի մեջ էր ընկել իր զուգընկերոջ կորստից հետո, որը քաղցկեղից էր մահացել։ Հայտնում են, որ նա ճնշված էր, որ իրենց հարաբերությունները որեւէ իրավական կարգավիճակ չունեին, ինչի հետեւանքով ինքն իրավունք չուներ մասնակցել բժշկական հարցերի լուծմանը զուգընկերոջ կյանքի վերջին րոպեներին։

Պարբերեկանը գրում է, որ Պիկուի դեպքը առիթ դարձավ, որ ամբողջ համայնքը միավորվի նույնասեռականների ամուսնությունների օրինականացման հարցում կառավարության անկարողության դեմ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ