News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բացատրել է, թե այդ ինչ արտահայտություն է այդքան հաճախ գործածում իր ելույթներում։ Թրամփը իր ելույթների ժամանակ կանոնավոր կերպով գործածում է մի բառակապակցություն, որը փակուղու մեջ է դրել մի շարք լրատվամիջոցների։ Ամերիկյան լրատվամիջոցների մի մասը, այդ թվում Politico–ն , վստահ էր , որ դա «bigly» բառն է , որը անգլերենում գոյություն չունի կամ ավելի ճիշտ լեզվական սխալ է։ Միեւնույն ժամանակ New York Times եւ Washington Post պարբերականները այդ բառակապակցությունը վերծանել են որպես big league, ինչը կարելի է թարգմանել որպես «վերին աստիճանի», կամ «ինչպես հարկն է», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Թրամփը որոշել է վերջ տալ այս բառի շուրջ լրատվամիջոցների վեճերին եւ պարզաբանումներ է արել EWTN–ին տված հարցազրույցում

«Եթե խոսքն իմ մասին է, ապա ես օգտագործում եմ big league արտահայտությունը»,- պատասխանել է նա հաղորդավար Ռայմոնդ Արոյոյի հարցին։ Ընդ որում հաղորդավարը խոստովանել է , ինքը հենց big league տարբերակի վրա էր գումար դրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ