News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բրիտանական ֆուտբոլում սեքս սկանդալի գործի հետաքննության շրջանակներում ոստիկանները ստացել են 148 ֆուբոլային ակումբներում 819 սեռական ոտնձգությունների մասին դիմում։ Այդպիսով, սկանդալի մեջ կարող են ներքաշված լինել 50 ակումբ ավելի, քան նախկինում ենթադրվում էր։ Գործով կասկածյալների թիվը նույնպես կրկնապատկվել է, հաղորդում է BBC–ն։

Բրիտանական ոստիկանությունը հրապարակել է հետաքննության ընթացքի վերաբերյալ նոր հաշվետվություն, որում խոսվում է հատուկ այդ նպատակով ստեղծված «թեժ գծի» միջոցով ֆուտբոլային ակումբներում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների վերաբերյալ ստացված հաղորդումների մասին։ Հաշվետվության տեղեկատվությունը թվագրված է դեկտեմբերի 15-ով։ Ինչպես նշված է նոր զեկույցի մեջ, սեռական ոտնձգությունների մասին «թեժ գծով» ստացվել է 819 հաղորդագրություն։

Ոստիկանությության նախնական հաշվարկներով, տուժածների թիվը կազմել է 429 հոգի։ Հաշվետվության նախորդ՝ դեկտեմբերի 9-ին հրապարակված տարբերակում խոսքը 350 տուժածների մասին էր։ Նրանց 98 տոկոսը արական սեռ ներկայացուցիչներ են՝ 4-20 տարեկան։ Դեկտեմբերի սկզբից մինչև հիմա կասկածյալների թվը աճել է գրեթե կրկնակի՝ 83 մինչև 155։ Ոստիկանությունում նշել են, որ հաղորդումները վերաբերում էին բոլոր մակարդակներ ակումբներին՝ Անգլիական Պրեմիեր լիգայից մինչև սիրողականներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ