Թուրքիայում ամեն պահ կարող են թույլատրել արդեն 2,5 տարի օրենքով արգելափակված YouTube վիդեո-հոսթինգը։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում գտնվող International Licencing Service անունով ընկերությունը YouTube-ից հանել է սկանդալային տեսահոլովակները եւ Թուրքիայում այդ վիդեո-հոսթինգի արգելափակման համար այլեւս դրդապատճառ չկա։
Թուրքիայում արդեն պատրաստվում են դիմել դատարան՝ հանելու YouTube-ի արգելքը, ինչպես նաեւ մշակել նոր կարգ՝ «զգուշացրու եւ նոր արգելափակիր»:
Նշենք, որ 2008-ի մայիսի 5-ից Թուրքիայում արգելափակված է YouTube-ը՝ Աթաթուրքի մասին անպարկեշտ տեսահոլովակներ տեղադրելու կապակցությամբ։