News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում ամուսնացած տղամարդկանց 74 տոկոսն առնվազն մեկ անգամ ինտիմ կապ է ունեցել այլ կանանց հետ, կամ ժողովրդական լեզվով ասած, «լեւի» է գնացել:  

Մասնագետները պնդում են, որ միջին հաշվով, այդ սիրային կապերը տեւում են 3 ամիս: Այդ ընթացքում զուգընկերները շուրջ 7 անգամ սեռական կապ են ունենում եւ շփվում մոտ 23 ժամ: Ընդ որում, շփման զգալի մասը տեղի է ունենում հեռախոսով: Բայց ամեն 4-րդ տղամարդու մոտ սիրային կապի տեւողությունն ավելի երկար է` 1 տարուց մինչեւ մի քանի տարի:

Ամուսնության 10-20 տարիների ընթացքում տղամարդը մի քանի այդպիսի կապ է ունենում:

Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք շուրջ 3 անգամ ավելի քիչ են դավաճանում իրենց ամուսիններին: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ կանանց մոտ մեղքի զգացումն ավելի սուր է զգացվում եւ դավաճանության դիմելիս նրանց ավելի շատ է տանջում խղճի խայթը:

Ի դեպ, մասնագետները նշել են, որ դավաճանությունը հիմա ավելի քիչ է բաժանության պատճառ դառնում: Այսպես. Եթե 35 տարի առաջ տղամարդու դավաճանությունը կնոջ համար համարվում էր ահավոր ողբերգություն եւ անհապաղ ամուսնալուծության առիթ, ապա հիմա այդ խնդիրը հիմա լուծելի է համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ