News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր՝ նոյեմբերի 4-ին ժամը 17:00-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ բողոքի գործողություն են իրականացրել Հայաստանում Իրանի դեսպանատան առջեւ՝ բողոքելով այդ երկրում 43-ամյա Սակինե Մոհամմադի Աշտիանիին կախաղան բարձրացնելու որոշման դեմ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ակցիայի կազմակերպիչներից Լուսինե Վայաչյանը՝ մեկ տասնյակից ավելի երիտասարդներ պաստառներ են փակցրել եւ քարեր են դրել դեսպանատան մոտ՝ դրանով խորհրդանշելով այն հանգամանքը, որ Աշտիանիին ավելի վաղ դատապարտել էին մահապատժի` քարկոծման միջոցով:

Ակցիայի մասնակիցները հանդիպել են անվտանգության աշխատակիցների կոպիտ վերաբերմունքին, որոնք հայտարարել են, թե դեսպանատունը սուպերմարկետ չէ, որպեսզի նրա վրա պաստառներ փակցվեն: Ակցիայի մասնակիցներից հարցրել են նաեւ, թե ո¬՞ր քաղաքական ուժին են հարում: Դեսպանատան անվտանգության աշխատակիցները նաեւ սպառնացել են ոստիկանություն կանչել:

Լուսինե Վայաչյանին հրավիրել են դեսպանատուն, որտեղ նա ներկայացրել է իրենց բողոքը, ինչին ի պատասխան նախ հայտարարել են, որ չեն հասկանում, թե ում մասին է  խոսքը, ապա Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը հայտարարել է, թե Իրանում շատ կանայք կան ձերբակալված: «Մենք փորձեցինք բացատրել, որ նման մահապատիժը մարդու իրավունքների խախտում է, սակայն դեսպանը շտապեց նշել, որ Եվրոպայում նույնպես կան ձերբակալված կանայք։ Տպավորություն էր, որ դեսպանը ընդհանրապես չի հասկանում, թե ինչ ենք իրենից սպասում»,- նշեց ակցիայի մասնակիցը:

Ի դեպ, Իրանի դեսպանատան առջեւ ակցիաները պարբերական են լինելու, անգամ օրվա մեջ մի քանի անգամ:

Հիշեցնենք, որ 43-ամյա Սակինե Մոհամմադի Աշտիանիին Իրանի դատարանը դատապարտել էր մահապատի քարկոծման եղանակով՝ ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանության կազմակերպմանն առնչություն ունենալու համար: Միջազգային ճնշման արդյունքում քարկոծումը փոխարինվել է կախաղանով, եւ Իրանի իշխանությունները մտադիր են առաջիկայում իրականացնել այն:

Սակինե Աշտիանին, ով արդեն 5 տարի ազատազրկված է, պնդում է, թե խոստովանական ցուցմունքներն իրենից կորզել են ճնշումների միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ