News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բաքվում կայացել է դերասան Ժերար Դեպարդիեի եւ Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբդուլֆաս Գարաեւի հանդիպումը։

Հանդիպմանը քննարկվել են կինեմատոգրաֆի ոլորտում համագործակցության եւ մի շարք այլ նախագծերի իրականացման հարցեր:

Լրագրողների փորձին՝ իմանալ քաղաքական որոշ հարցերի վերաբերյալ Դեպարդիեի կարծիքը, դերասանը պատասխանել է. «Ես չեմ սիրում խոսել քաղաքականության շուրջ։ Ես ատում եմ ագրեսիան եւ չարությունը, հավատում եմ միայն մարդուն, ոչ թե գաղափարախոսությանը»,- հայտնում է AZE.az-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը,  Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Ռոստրոպովիչի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում երեկ, դեկտեմբերի 12-ին ժամանել է Բաքու:

Դեպարդիեն հանդես կգա Ադրբեջանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում այսօր, դեկտեմբերի 13-ին կայանալիք «Կարմեն» օպերայից առաջ: Արտիստը հատվածներ կկարդա Պրոսպեր Մորիմեի «Կարմեն» նովելից:

Նշենք, որ սեպտեմբերի սկզբին Դեպարդիեն «Կարոտ» փառատոնի շրջանակներում այցելել էր Հայաստան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ