News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կուբանի հայկական կազմակերպությունները դիմում են հղել Կուբանի ուժային կառույցներին ու պաշտոնյաներին՝ կապված Կրասնոդարում դեռահաս Բագրատ Ասատրյանի դեմ կատարված հարձակման փաստի հետ:

«Ականատեսների եւ անցամբ տուժածի վկայությունները թույլ են տալիս վստահաբար պնդել, որ դեպքը տեղի է ունեցել կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից՝ ազգային ատելության հողի վրա: Ցավոք, պետք է արձանագրել, որ հերթական անգամ հասարակությանը փորձում են համոզել, որ սա ընդամենը խուլիգանություն է»,- ասված է հայերի դիմումում:

Հայկական կազմակերպությունների ղեկավարները նշել են, որ իրենց կարծիքով, Կրասնոդարի տարածքում գործող բոլոր արմատական եւ ազգայնական խմբավորումների մասին «քաջ հայտնի է ոչ միայն հասարակությանը, այլեւ իրավապահ մարմիններին»,- գրում է livekuban.ru-ն:

Դիմում-նամակն ուղղված է Կրասնոդարի գործադիր եւ օրենսդիր իշխանություններին, դատախազությանը, ինչպես նաեւ ՆԳ վարչությանն ու Անվտանգության դաշնային ծառայության մարզային կառույցին: Նամակի հեղինակները խնդրում են պատկան մարմիններին պարզել տեղի ունեցածը եւ պատժել մեղավորներին:

Դիմում-նամակը ստորագրել են «Ռուսաստանի հայերի միության» տեղի կառույցը, Կրասնոդարի «Պաշկովյան հայերի մշակութային կենտրոնը», «Երկրամաս» թերթի խմբագրությունը եւ «Խաչքար» ամսագրի խմբագրությունը, հաղորդում է «Երկրամասը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 13-ին ժամը 19:15-ին (տեղի ժամանակով) Կրասնոդար քաղաքի կենտրոնում հարձակում է կատարվել ՌԴ քաղաքացի 16-ամյա Բագրատ Ասատրյանի վրա, ով զբոսնելիս է եղել իր ռուս ընկերների հետ:

Տղայի հոր խոսքով, ով 35 տարի է ապրում է Կրասնոդարում եւ ՌԴ քաղաքացի է, իր որդու վրա հարձակվել են 15-20 հոգանոց խմբով: Նրանք հային առանձնացրել են ընկերներից եւ սկսել են մահակներով ծեծել նրան: Հանցագործներից մեկն արդեն գետնին ընկած Բագրատին սկսել է դանակով հարվածներ հասցնել: Նրանք 16-ամյա տղային հանգիստ են թողել միայն այն ժամանակ, երբ վերջինս մեռած է ձեւացել: Տղայի կյանքը հնարավոր է եղել փրկել:

Տեղի ոստիկանությունը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել եւ փնտրում է վկաների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած...
ՀԴԲ տնօրենը նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը կարող է «ոգեւորել» «ծայրահեղականներին» ԱՄՆ-ում եւ այլուր
Քրիստոֆեր Ռեյը նախազգուշացրել է...
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցները
«Սինոֆոբիան սրվել է, բազմաթիվ ասիացիներ չարամիտ հարձակումների են ենթարկվել...
ԱՄՆ-ում ծայրահեղական խմբավորումների սպառնալիքի մակարդակը մնում է բարձր
Նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ ԱՄՆ որոշ դպրոցներ չեղարկել են դասերը եւ ինքնամեկուսացման հրամաններ արձակել։ Արդյունքում քննիչներին չի հաջողվել որեւէ պայթուցիկ գտնել։
Լավրովն աշխարհին կոչ է արել արձագանքել հասարակությունն ազգային հատկանիշով պառակտելու փորձերին
Անհրաժեշտ է համաշխարհային հանրության ակտիվ արձագանքը...
Գերմանիայում ավելացել է աջ եւ ձախ ծայրահեղականության հողի վրա կատարված հանցանքների թիվը
«Գերմանիայում քաղաքական հանցավորությունը, որի դրդապատճառ է քաղաքականությունը, զգալիորեն աճել է՝ 8,5 տոկոսով: Նույնիսկ եթե այդ հանցանքները կազմեն հանցանքների ընդհանուր թվի մոտ 1 տոկոս, այդ թվերը մեծ մտահոգություն են առաջացնում»,-հայտարարել է Զեեհոֆերը...
Ամենաշատ