News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ամենահայտնի ռոք երգիչներից հայազգի Հայկո Ջեփքինը մասնակցել է Haberturk հեռուստաընկերության «Կյանքը ներսից» հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձել է մոտ մեկ ամիս առաջ իր համերգի ժամանակ տեղի ունեցած անցանկալի միջադեպին:

Ստամբուլահայ երգիչը նշել է, թե այն տեսարանը որտեղ ինքը հարվածում է լկտի հանդիսատեսին, գցել են ինտերնետ, որի պատճառով ինքը բազմաթիվ սպառնալիքներ է ստանում։  Հայկոն շեշտել է, թե գտել է, թե ով է այդ տեսագրությունը տեղադրել ինտերնետում եւ մտածում է դատական գործ հարուցելու մասին։

Նշենք, որ Իզմիր քաղաքում համերգի ժամանակ Հայկո Ջեփքինը չի հանդուրժել առջեւի շարքում նստած եւ լկտի պահվածքով աչքի ընկած հանդիսատեսի արարքները: Նա միկրոֆոնը ձեռքից դեն է նետել ու բռունցքով հարվածել լկտի երիտասարդին:

Հիշյալ դեպքի կապակցությամբ, թուրքական Sabah-ի թղթակիցը զրուցել էր հայտնի երգչի հետ, որի ընթացքում Հայկոն նշել էր, թե տվյալ հանդիսատեսը եղել է քաղաքի հայտնի անձանցից մեկի որդին։  «Նա բեմի դիմաց հատուկ իր համար սեղան էր պատվիրել, եւ երբ համերգը մեկնարկեց, սկսեց բեմին մոտ պարող ու զվարճացող հանդիսատեսների նկատմամբ անպարկեշտ արարքներ թույլ տալ։ Մենք մի որոշ ժամանակ հանդուրժեցինք, սակայն նրա արարքները ավելի սանձարձակ էին դառնում եւ ես չդիմացա ու հարվածեցի»,-նշել էր Հայկոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ