News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը հերքել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Նիկրոպոլ քաղաքում հայերի եւ ուկրաինացիների միջեւ ազգային հողի վրա տեղի ունեցած միջադեպերի մասին լուրերը: Ինչպես NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ  մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, համաձայն Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան տեղեկության` հայերի եւ ուկրաինացիների միջեւ միջադեպ` այն էլ ազգային  հողի վրա, չի եղել:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Նիկրոպոլ քաղաքում երիտասարդները եւ զապորոժյան կազակները պայթեցրել էին հայերի մի քանի առեւտրային կետեր, ինչպես նաեւ ոչնչացրել էին “Ուկրաինահայկական բարեկամության” հուշարձանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ