News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Այսօր, հունվարի 9-ին հայ կինոռեժիսոր եւ սցենարիստ Սերգեյ Փարաջանովը կդառնար 87 տարեկան: Սերգեյ Փարաջանովը կամ Սարգիս Փարաջանյանը ծնվել է 1924թ. հունվարի 9-ին Թբիլիսիում: Ռեժիսորի դեբյուտը կինոյում եղել է «Անդրիեշ» ֆիլմը:

Արտահայտչականությամբ առանձնանում են Փարաջանովի գլուխգործոցներ «Մոռացված նախնիների ստվերները» եւ «Նռան գույնը» կինոնկարները: «Սայաթ-Նովա» ֆիլմում Փարաջանովը միջնադարյան Կովկասի ֆոնին վերստեղծել է Սայաթ-Նովայի կենսագրությունը:

Սերգեյ Փարաջանովը մահացել է 1990թ. հուլիսի 21-ին Երեւանում, թոքերի քաղցկեղից: Նա թաղված է Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

2011-ին կսկսվեն «Փարաջանով» ֆիլմի նկարահանումները: Գլխավոր դերակատարը կլինի 2010թ. Կաննի կինոփառատոնի դափնեկիր Սերժ Ավեդիկյանը: Նկարահանումները կիրականացվեն Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Հոլանդիայում եւ կավարտվեն 2012-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ