News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մինչեւ հունվարի վերջ Արցախի յոթ զորամասերում տեսակամուրջներ կկազմակերպվեն, որի շնորհիվ Հայաստանում ապրող զինվորների հարազատները հնարավորություն կստանան տեսնել իրենց զինվորին՝ Skype-ի միջոցով։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգազման կենտրոնի տնօրեն Վլադիմիր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝  մի զորամասում արդեն նման տեսակամուրջ է կազմակերպվել, որին մասնակցել են 60-70 զինվոր։ Տեսակամուրջը դրական արձագանք է գտել ինչպես զինվորականների եւ նրանց հարազատների շրջանում, այնպես էլ ԼՂՀ Պաշտպանության նախարարության շրջանում։

«Մենք մեր կենտրոնի համակարգիչները տանում ենք զորամաս եւ այնտեղ արբանյակային կապի միջոցով զինվորականները տեսակցում են իրենց հարազատներին, որոնք արդեն նախօրոք տեղեկացված են լինում դրա մասին»,-ասաց Վ.Գրիգորյանը։ Տեսակամուրջին մասնակցում են ցանկացողները, սակայն տեխնիկական հնարավորություններն այնպիսին են, որ կարող են ապահովել մինչեւ 300 զինվորի տեսակցություն՝ 10-20 րոպե ժամանակահատվածով։

Ինչ վերաբերում է Երեւանում նման կենտրոնի հետ համագործակցությանը, ապա Վ. Գրիգորյանն ասաց. «Երեւանում գրեթե բոլորն ունեն համակարգիչ, իսկ չունենալու դեպքում ինտերնետ ակումբներից կարող են օգտվել»:

Զինվորականների հարազատների հետ տեսակցությունները կլինեն շարունակական, ըստ Վ. Գրիգորյանի, քանի որ դրա մասին խոսել է նաեւ հենց Պաշտպանության նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ