News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հաջորդ ամիս լույս կտեսնի հայ երիտասարդ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի չորրորդ՝ A Fable («Առակ») անունը կրող ձայնասկավառակը։ Չնայած այն հանգամանքին, որ 23-ամյա երաժիշտը մինչ այս երաժշտական խոշոր ընկերություններ հետ որեւէ պայմագիր չի կնքել, սակայն բավական հայտնի է եւ 2006-ին հաղթել է Թելոնիուս Մոնկի անվան ջազային միջազգային  մրցույթին, գրում է The Los Angeles Times-ը։

Նրա բեմելը կայացել է 1998 թվականին՝ Երեւանում կայացած ջազային միջազգային փառատոնի ժամանակ, երբ նա ընդամենը 11 տարեկան էր։ Փառատոնում հանդես գալուց հետո նա «կիսվում էր» դպրոցի եւ ակումբների միջեւ, իսկ հետո հետեւեցին եվրոպական փառատոնները։ Այնտեղ նա հանդիպեց այնպիսի մեծագույն երաժիշտների հետ, ինչպիսիք են Հերբի Հենքոքը, Չիկ Կորիան եւ Ջո Զավինուլը։

«Ծնորհիվ ջազի՝ ես սովորեցի իմպրովիզներ անել։ Սակայն դա չի նշանակում, որ կարեւոր են միայն արեւմտյան երաժշտության տարրերը։ Ինձ համար կարեւոր են նաեւ հայկական երաժշտության տարրերը»,- ասում է երաժիշտը։

Այն բանից հետո, երբ նրա ծնողները տեղափոխվել են Հարավային  Կալիֆորնիա, Համասյանը սովորել է Հարավային  Կալիֆորնիայի համալսարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ