Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին արմատական «ՀԱՄԱՍ» շարժման աջակից է անվանել եւ կոչ է արել իրեն «խրատներ չտալ»:
«Էրդողանը «ՀԱՄԱՍ»-ի ամենախոշոր կողմնակիցներից մեկն է, նա, անշուշտ, հասկանում է, թե ինչ է ահաբեկչությունն ու սպանդը: Խորհուրդ եմ տալիս Էրդողանին մեզ խրատներ չտալ»,- նշվում է Նեթանյահուի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան որոշում է կայացրել հետ կանչել իր դեսպաններին Վաշինգտոնից եւ Թել-Ավիվից՝ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների կապակցությամբ խորհրդատվությունների համար, որոնց հետեւանքով տասնյակ պաղեստինցիներ են զոհվել: Նա Իսրայելն ահաբեկչական պետություն է անվանել եւ նրա գործողությունները պաղեստինցիների նկատմամբ՝ ցեղասպանություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: