News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունաստանի խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Ֆեցալնիկոսն այսօր՝ հունվարի 19-ին Աթենքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել հունական խորհրդարանի ոսկե մեդալը, որի վրա պատկերված է Հին Աթենքում հունական դեմոկրատիան կերտող Պերիկլեսի դիմանկարը:

Պետական այցով Հունաստանում գտնվող Սերժ Սարգսյանը Ֆիլիպոս Ֆեցալնիկոսի հետ քննարկել է հայ-հունական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր: ՀՀ նախագահը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում Հայաստան-Հունաստան բարեկամության խմբերի գործունեությունը:

Նույն օրը Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Հունաստանի վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի հետ: Նրանք համակարծիք են եղել, որ ՀՀ նախագահի այցին զուգահեռ ընթացող գործարար համաժողովում հայ եւ հույն գործարար շրջանակները կկարողանան փոխադարձ հետաքրքրության նոր ոլորտներ գտնել եւ դրանց շուրջ փոխշահավետ համագործակցություն ձեւավորել։

Վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուն կարեւորել է նաեւ Եվրոպական Միության հետ Հայաստանի ստորագրած համաձայնագիրը, որին իր երկիրն աջակցել է  եւ վարչապետի խոսքով, շատ ուրախ է դրա համար` նկատի առնելով, որ երկու երկրների միջեւ կապերը բարեկամական ու  եղբայրական են:

Հունաստանի վարչապետը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահի պետական այցը Հունաստան, կնպաստի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու առավել ամրապնդմանը:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը աշխատանքային ճաշ է ունեցել վարչապետ Ջորջ Ա. Պապանդրեուի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ