News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Կառավարությունը տեղյակ չէ, որ Թուրքիայից եւ Չինաստանից Հայաստան ապրանք ներմուծող առեւտրականների համար բարձրացրել են ներմուծման ծախսերը: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին ցուցարար առեւտրականների հետ հանդիպման ժամանակ նշել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, հավելելով, որ թանկացումը պայմանավորված է բացառապես բեռնափոխադրումներ իրականացնող առանձին սուբյեկտների գործելաոճով:

Ցուցարարների բանագնաց նշանակված Գեւորգ Սարոյանի խոսքով, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանին հրահանգել է հարցումներ անել Վրաստանի համապատասխան գերատեսչություններին եւ սեղմ ժամկետներում զբաղվել ստեղծված իրավիճակի կարգավորմամբ։

«Վաղը մեզ կրկին կանչել են այստեղ, որպեսզի համապատասխան դիմում գրենք վարչապետին եւ Կապի նախարարին։ Հունվարի 25-ին հավաքվելու ենք նաեւ Կապի նախարարության առջեւ, բայց մեզ խոստացել են, որ վաղը՝ մինչեւ ժամը 17։00-ը, իրավիճակն ինչ-որ չափով կպարզվի»,- նշեց բանագնացը:

Նա նաեւ հաղորդեց, որ կառավարությունն իրենց խոստացել է «սաստել» կամայականություններ թույլ տված բեռնափոխադրող ընկերություններին՝ ընդհուպ ստիպել վայր դնել իրենց  արտոնագրերը։

Կառավարությունում առեւտրականների ներկայացուցիչներին խոստացել են նաեւ, որ եթե Կապի եւ տրանսպորտի նախարարը չկարողանա լուծում տալ հարցին, ապա վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին կհրահանգի դիվանագիտական ճանապարհներով եւ հարցումների միջոցով փորձել լուծել խնդիրը:

Նշենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Թուրքիայից եւ Չինաստանից ապրանք ներմուծող առեւտրականները ցույցեր են կազմակերպում՝ պահանջելով հնարավորություն տալ Թուրքիայից ներկրած ապրանքները մաքսազերծել 1 կգ-ը ոչ թե 8, այլ նախկինի նման 4 դոլարով, Չինաստանից՝ 1կգ 15-ի փոխարեն նախկին 7 դոլարով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ