News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստան-Եգիպտոս չարտերային չվերթների ժամանակացույցում որեւէ փոփոխություն չի նշմարվում, քանի որ ներկայումս այդ երկրում հանգստանալ ցանկացող անձինք չեն հրաժարվում այցից: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են «Թեզ թուր» գործակալությունից՝ նկատելով, որ շարունակելու է չվերթներ իրականացնել Հայաստանից Եգիպտոս:

«Մեր զբոսաշրջիկներին հայտնի է այդ երկրում իրավիճակի մասին, եւ առ այսօր տոմսերից հրաժարվել է միայն մեկ մարդ: Խուրգադայի եւ Շարմ-էլ-Շեյխի առողջարաններում հանգստացող զբոսաշրջիկները չեն ահազանգել Եգիպտոսում անկայուն իրավիճակի կապակցությամբ: Սովորաբար, երբ մեր զբոսաշրջիկներն ինչ-որ բանից դժգոհ են, նրանք ոչ միայն զանգում են, այլեւ հայտնում են իրենց դժգոհությունը Հայաստանում գտնվող ազգականների միջոցով: Առայժմ ոչ ոք չի բողոքել»,- նշեցին տուրիստական գործակալությունում:

«Տրիումֆ», «Ալո», «Թռիչք», «Էյ Էլ Թրեվլ» տուրիստական գործակալություններում հայտնեցին, որ իրենց միջոցով Եգիպտոս մեկնած զբոսաշրջիկները նույնպես չեն կապվել  եւ դժգոհել  Եգիպտոսի ներքաղաքական անկայուն վիճակից:

Գործակալությունները նշեցին նաեւ, որ Եգիպտոսում հանգստանալ ցանկացողները չեն նվազել, եւ արդեն փետրվարի 6-ին կայանալու է հաջորդ չարտերային թռիչքը դեպի փարավոնների երկիր:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Շարմ-էլ-Շեյխ քաղաքում 164 հայ զբոսաշրջիկ կա:

Եգիպտոսի հայ համայանքը կազմում է 8,5 հազար: Հայաստանի ԱԳՆ-ն պարբերաբար տեղեկություններ է ստանում Կահիրեում Հայաստանի դեսպանատնից, որտեղ թեժ գիծ է գործում:

Վերջին տվյալներով, Եգիպտոսում խռովությունների արդյունքում զոհվել է 150 մարդ, եւս 4 հազարը վնասվածքներ են ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ