News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Վրացական կողմը Թուրքիային Բաթումիում մզկիթ կառուցելու թույլտվություն է տվել։ Ինչպես հայտնել է Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուրուան, «այդ քայլը պետք է ձեռնարկվի, որպեսզի փրկվեն Թուրքիայի տարածքում գտնվող վրացական մշակութային հուշարձանները»: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա Online»-ը, նախարարը հայտնել է «Պիրվելի»  գործակալությանը։

Ինչ վերաբերում  է Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ այդ հարցում կայանալիք  համաձայնությանը, Ռուրուան հայտարարել է, որ դրա պայմանները հանրությանը հայտնի կդառնան, երբ լինի թուրքական կողմի ստորագրությունը:

Նշենք, որ թուրքական եւ վրացական կառավարական հանձնաժողովների միջեւ արձանագրություն է կազմվել, համաձայն որի Թուրքիան պատրաստվում է Վրաստանում վերականգնել 3 եւ կառուցել մեկ մզկիթ, իսկ Վրաստանը հնարավորություն է ստանալու վերականգնել Թուրքիայի տարածքում գտնվող 4 հնագույն վրացական եկեղեցիները։ Թուրքական կողմը մզկիթներ կվերականգնի Սամցխե-Ջավախքում եւ Ախալցխայում, ինչպես նաեւ Քոբուլեթիի շրջանում եւ կվերականգնի Բաթումիում թուրքական բաղնիքը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ստոկհոլմում տեղի է ունեցել Ղուրանի այրման նոր ակցիա
Ակցիան տեղի է ունեցել Էնգբյուբադետ լողափին...
Շվեդիայի մայրաքաղաքում նորից պատրաստվում են այրել Ղուրանը
Ղուրանի այրումը նախատեսված է հուլիսի 31-ին...
Ամենաշատ