News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանի հեղափոխական շարժման երկու առաջնորդներ Միր-Հոսեյն Մուսավին եւ Մեհդի Քարուբին հայտարարել են, որ ղեկավարությունից պահանջում են, որպեսզի  իրենց թույլ տան, փետրվարի 14-ին, Թեհրանում,  երթ կազմակերպել Իմամ Հուսեյնի հրապարակից մինչեւ Ազատության հրապարակ, ի նշան Եգիպտոսի ժողովրդի համերաշխության: Չնայած նրան, որ Իրանի ղեկավարությունը դեռ չի պատասխանել հեղափոխականներին, Իրանի ժողովուրդն արդեն պատրաստվում է փետրվարի 14-ին բողոքի ցույցինր, հայտնում է Iran.ru-ն:

Այս ամենի հետ, Facebook սոցիալական ցանցում, հատուկ էջ է բացվել` նվիրված փետրվարի 14-ին (ըստ իրանական օրացույցի այդ օրը համընկնում է Բահման ամսվա 25-րդ օրվա հետ): Վերջին տվյալներով, այդ էջում արդեն գրանցվել է 20 հազար օգտագործող:

Թեհրանի համալսարանի մի շարք դասախոսներ կոչ են արել Իրանի ուսանողներին եւ ժողովրդին,մասնակցել փետրվարի 14-ին կայանալիք բողոքին: Դասախոսները փետրվարի 14-ը անվանել են Իրանի ժողովրդի քննության օր, տեղեկացնում է SalamNews-ը:

Ինչպես, ավելի վաղ հայտնել է NEWS.am –ը, Իրանի ղեկավարությունը, տնային կալանքի է ենթարկել Իրանի ընդդիմության առաջնորդ Մեհդի Կյարուբիին`Եգիպտոսի բողոքականներին աջակցելու եւ ցույցի կոչ անելու համար:

Թեհրանում, Կյարուբիի տան մոտ կանգնած են անվտանգության դիտակետեր, որոնք ընդդիմադրի մոտ չեն թողնում անգամ նրա բարեկամներին: Նման սահմանափակումները կշարունակվեն մինչեւ փետրվարի 14-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Ամենաշատ